ՄՄարի Կոստանյան

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խախտվել է Ալեքսանդր Արզումանյանի՝ խոսքի և խաղաղ հավաքների մասնակցության ազատության իրավունքը

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ խախտվել է Ալեքսանդր Արզումանյանի՝ խոսքի և խաղաղ հավաքների մասնակցության ազատության իրավունքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2021-ի օգոստոսի 31-ին հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ վճիռը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 63845/09) ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2009-ի նոյեմբերի 2-ին դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Արզումանյանը:

Որոշմամբ ՀՀ կառավարությանը կծանուցվի հայցվորի՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:

Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին մասնակցելուն, որով գործ է հարուցվել Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով:

Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։

Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա համաներումով ազատվել էր պատժի կրումից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում