Շրջիկ առևտրի կետերում ՀԴՄ-ի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանը. ՊԵԿ

ՎՎարդան Հովսեփյան

Շրջիկ առևտրի կետերի փաստաթղթավորումը հեշտացնելու համար նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։ Սահմանվել է պարտադիր պահանջ, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, եթե դա կատարվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա։

Շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոնի վրա պարտավոր են տպագրել ապրանքի անվանումը, ծառայության անվանումը, կոդը, գնված ապրանքի քանակը, չափման միավորը և այլն։ 

Հարկ վճարողը հսկիչ դրամարկղային մեքենան շրջիկ գրանցելու համար պետք է օգտվի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից, որտեղ  նրա կողմից պետք է  նշվի ՀԴՄ-ի տեղադրման հասցեն, ավտոմեքենայի մակնիշը, նաև ավտոմեքենայի պետհամարանիշը։ Որպես գործունեության հասցե համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում է տվյալ ՀՎՀՀ-ի իրավաբանական հասցեն։

Շրջիկ առևտրի կետերում հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանն ու կնվազեցնի իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում