ԱԱրման Գալոյան

Սեպտեմբերի 3-ից օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Սեպտեմբերի 3-ից օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 1-2 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես, Արարատյան դաշտում և նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հանրապետության տարածքում` oգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Երևան քաղաքում oգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում