ԳԳոհար Սարգսյան

Շարունակվել են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողական աշխատանքները

Շարունակվել են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողական աշխատանքները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 30-ին վաղ առավոտից մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողների աշխատանքը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները մասնավորապես ուսումնասիրել են Covid-19-ի պայմաններում տրանսպորտային գործունության կանոնների պահպանման վիճակը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում)։

65 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն։ ՔՏՀԱ տեսչական մարմինը առաջիկայում ևս ամենօրյա ռեժիմով կշարունակի հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում