Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Տավուշում երեք դպրոց է կառուցվում. վերջին 30 տարիներին աննախադեպ երևույթ

ԳԳայանե Թամամյան

Այս սեպտեմբերի մեկը Գանձաքար գյուղի դպրոցականները չեն դիմավորի իրենց հարազատ դարձած պատերի ներքո: Դրանք այլևս հուսալի և անվտանգ չեն, ինչպես և՝ դպրոցի շենքն ամբողջությամբ: Այդ մասին հայտնի դարձավ 3 տարի առաջ, երբ փորձագետների խումբն այցելեց դպրոց:

Անուշ Մեհրաբյան (Գանձաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Դպրոցը վատ վիճակում էր, մենք մտածում էինք՝ կարիք ունի հիմնանորոգման, բայց 2018-ին Երևանից մասնագետները եղան նաև մեր դպրոցում, փորձանմուշ վերցրին տարբեր պատերից, ճանաչվեց 4-րդ աստիճանի սեյսմիկ վտանգավոր և քանդման ենթակա:

61 տարի առաջ կառուցված շենքը երբևէ հիմնովին չի նորոգվել, մի քանի անգամ մասամբ է նորոգվել: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ներառված դպրոցը պետք է քանդվի և տեղում կառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխան դպրոց՝ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Հատկացվել է 1 մլրդ 882 մլն դրամ: Շինարարության ավարտը 2023-ի ամռանն է: Մինչև այդ ուսումնական գործընթացը կանցկացվի գյուղում հարմարեցված շինություններում, դասապրոցեսը չի տուժի՝ վստահեցնում են դպրոցում:

Անուշ Մեհրաբյան - Տեղափոխվում ենք մշակույթի տուն, կա նաև մասնավորի ճաշարանային տարածք, դասասենյակներ ենք սարքել, միջնապատերով, դասապրոցեսը կկազմակերպվի երկհերթ, բայց մենք պատրաստ ենք ցանկացած դժվարության դիմակայելու: Ստեղծել ենք մինիմալ պայմաններ, որ այդ 2 տարին անցկացնենք, դասապրոցեսը լիարժեք իրականացնենք:

Իսկ այս օրերին դպրոցի եռուզեռը նախատոնական չես անվանի. պետք է հասցնել դպրոցի գույքն ամբողջովին տեղափոխել: Բոլորը՝ ուսուցիչ, աշակերտ, ծնող, յուրաքանչյուր գանձաքարցի իր պարտքն է համարում օգնել ինչով կարող է: Ծանր գործը մերն է, թեթևը՝ աշակերտներինը, ասում են ծնողները․

Հունան Իսկանդարյան (ծնող) - Մեր օգնությունն ենք ցույց տալիս մեր դպրոցին, դա մեր պարտականությունն է:

7-րդ դասարանցի Մովսեսը դասընկերների հետ է, հոգնել չկա, մեծ բեռնատարն արդեն որերորդ անգամ լեցուն էր սեղան-նստարաններով: Մի քիչ տխուր է հին դպրոցի համար, բայց և՝ ուրախ:

Մովսես Մալաքյան (Գանձաքարի միջնակարգ դպրոցի աշակերտ) - Տխուր ենք, որ էլ դաս չենք անելու հարազատ դարձած շենքում, ուրախ ենք, որ նոր դպրոց են կառուցելու, ավելի ամուր, ավելի լավը:

Ավելի լավ դպրոցի սպասելիք ունեն նաև սահմանամերձ Կիրանցում և Դովեղում: Առաջիկայում այդ երկու գյուղերում ևս կմեկնարկի նոր դպրոցի շինարարությունը: Երեք նոր դպրոցի կառուցումն աննախադեպ է վերջին 30 տարում:

Միսաք Մելքումյան (Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար) - Կիրանցը կմեկնարկի շուտով, երրորդը Դովեղի դպրոցն է, ծրագիրը հաստատված է, հողաշինական աշխատանքից հետո դա ևս կմեկնարկի: Կիրանցում և Դովեղում այլ վայրում կկառուցվի, իսկ Գանձաքարում՝ հնի տեղում նորը:

Նոր ուսումնական տարին ոչ հարազատ հարկի տակ դիմավորելը չի փոխել գանձաքարցիների նախատոնական տրամադրությունը:

Քրիստինե Մարդանյան (Գանձաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի) - Սպասում ենք այս սեպտեմբերի 1-ին, բայց և սպասում ենք 2 տարի հետո մեր երազանքի դպրոցում դիմավորել մեր երեխաներին:

Նոր դպրոցը նախատեսված է 480 աշակերտի համար, առայժմ սովորողները 470-ն են, առաջին դասարանցիների թիվը 54 է, նախորդ տարվա համեմատ՝ գրեթե երկու անգամ ավելի:

Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանը

Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանը

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում