Սերտիֆիկատներ՝ Ինժեներական ամառային դպրոցի աշակերտներին

ԼԼիլիթ Հարությունյան

Այսպես ստեղծած ռոբոտները շատ են, իրար հերթ չտալով՝ պատմում են ապագա ինժեներները:

Արթուր Գրիգորյան (ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտ) - Իր վրա էս սարքի միջոցով ռադիոալիքները ստանում է, փոխանցում գլխավոր պլատային: Ըստ դրա՝ ուղղություն է տալիս:

Արշակ Զատիկյան (ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտ) - Իմ ձեռքում ինքնակառավարվող ռոբոտ է, իր ալգորիթմը ստեղծված է այնպես, որ կառավարվում է ինքնուրույն, սև գիծը տեսնելով՝ շարժվում է:

Եվ այս ամենը սովորել են ընդամենը 2 ամսում՝ Ինժեներական քաղաքում: Դասընթացները կազմակերպել են Պոլիտեխնիկի հետ, որտեղ Ինժեներական քաղաքի հետ համատեղ նոր ամբիոններ են բացել: Հիմա նաև դպրոցից են ուզում երեխաներին ինժեներություն սովորեցնել՝ պատմում է խմբերի հետ աշխատած դասախոսը:

Անդրանիկ Աղաջանյան (ՀԱՊՀ «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնի վարիչ) - Որոշեցինք հենց շատ երիտասարդ տարիքում աշակերտների հետ աշխատենք և իրենց հնարավորություն՝ ծանոթանան, թե ինչ պայմաններում են ստեղծվում ինժեներական պրոյեկտները, ինչ հարցեր կան, ինչ գիտելիքի կարիք կա:
  
Մարինա Մինասյան (Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրի ղեկավար) -  Նաև կհայտարարենք հաջորդ ընդունելությունը արդեն սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, որտեղ նորից այդ ուղղություններով նոր աշակերտներ կսկսեն իրենց աշխատանքը: Եվ գուցե միասին մի քանի պրոյեկտի վրա աշխատեն ինժեներական քաղաքում գործող ընկերությունների հետ համատեղ:

Աղջիկների թիմից էլ ասում են՝ հատկապես մեր երկրի համար կարևոր է՝ հնարավորինս շատ սովորել դրոն ստեղծելու մանրամասները:

Մանե Ալթունյան (ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտ) - Ուժային հատվածը 3Դ տպիչով ենք ստեղծել:

Մոտ 300 մետր բարձրացող ու 40 րոպե գնացող դրոն ստեղծելն իրենց ավելի կարևոր գիտելիքներ է տվել՝ ասում են:

Էլլա Խալատրյան (ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտ) - «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում սովորել էինք նաև թիմում ճիշտ աշխատել, իրար լսել, հարգել:

Իրար հետ նոր թիմեր ստեղծելու մտքերով Ինժեներական քաղաքից պատանիները տանում են ստեղծած առաջին մոդելներն ու դրանք զարգացնելու նոր մտքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում