ԱԱննա Ավետիսյան

Հրդեհ՝ Արզական գյուղում

Հրդեհ՝ Արզական գյուղում

Օգոստոսի 27-ին, ժամը 18:07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի կամուրջի մոտակայքում տուն է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:50-ին, մարվել՝ 21:20-ին:

Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 60քմ) և մոտ 320 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 3 խոշոր եղջերավոր կենդանու։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում