ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինե Տիկարաձեն հեռախոսազրույց են ունեցել։

 

Եկատերինե Տիկարաձեն շնորհավորել է Անահիտ Ավանեսյանին՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը: Վրաց գործընկերն ընդգծել է, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Վրաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն լինել:

 

Զրույցի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարները կարևորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը և բարեկամական կապերի ամրապնդումը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին, հետագա ձեռնարկվող քայլերին։
 
Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել փորձի և գիտելիքների փոխանակմամբ համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը` միասնական ջանքերով համավարակի հետ կապված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել, համաճարակային իրավիճակով պայմանավորված, սատարելու միմյանց:
 

Գործընկերները պայմանավորվել են երկու երկրի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների մասնագետների միջև կազմակերպել առցանց քննարկում` COVID-19 համավարակի, մասնավորապես` «դելտա» ենթատեսակին առնչվող հարցերի և ոլորտում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ: Նմանատիպ հանդիպում-քննարկումը կծառայի հիանալի հարթակ՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ վարակիչ հիվանդությունների ոլորտում մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում