ԱԱրման Գալոյան

Կազմվել է իրավախախտման 8 արձանագրություն. տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել մայրաքաղաքի տրանսպորտում

Կազմվել է իրավախախտման 8 արձանագրություն. տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել մայրաքաղաքի տրանսպորտում

Օգոստոսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը և աշխատակիցները ստուգումներ ու մշտադիտարկում են իրականացրել Երևանի երկաթուղային կայարանում՝ («Սասունցի Դավիթ կայարան») և Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ 

COVID-19-ի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնների պահպանման նպատակով Երևանի երկաթուղային կայարանում իրականացված մշտադիտարկման արդյունքում  ՔՏՀԱ տեսչական մարմնի  մասնագետները հայտնաբերել են, որ վագոններում տեղ-տեղ բացակայել են ախտահանիչ հեղուկները։ Տեղում տնօրինությանը տրվել է խախտումն անհապաղ շտկելու պարտադիր կատարման ցուցում։   

Նույն օրը ՀՀ ՔՏՀԱՏՄ մասնագետները ՀՀ ոստիկանության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ դիտարկումը շարունակել են նաև Կենտրոն վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ։ 

Կանգառներում և շրջիկ կարգախմբերով վերահսկվել են տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող մոտ 30 տրանսպորտային միջոց։ Կազմվել է իրավախախտման 8 արձանագրություն: 

Վարչական արձանագրություններ կազմելուց զատ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն իրազեկման աշխատանք են կատարել ուղևորների և վարորդների շրջանում, տվել նախազգուշացումներ։ 

Հավելենք, որ հանրային տրանսպորտի մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում