ԼԼիլիթ Գասպարյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսված հրդեհաշիջման  աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող։

Հրդեհը մարվել է ժամը 23։45-ին։ Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ։ Իրականացվող հետհանգեցման աշխատանքներին մասնակցում է 25 հրշեջ-փրկարար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։

Օգոստոսի 25-ին վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները: Տեղեկություն էր ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում առկա են հրդեհի նոր օջախներ։ Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 26-ին, ժամը 01:16-ին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում