Այս պահին Սյունիքի մարզի Չայզամի կոչվող տարածքում ընթանում են եռակողմ բանակցություններ. Սյունիքի մարզպետի տեղակալ

ՄՄարիա Գաբրիելյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ավտոճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: 

«Լուրերի» Սյունիքի թղթակից Արմինե Սիմոնյանը շարունակում է աշխատանքը Կարմրաքարի հատվածում:

Նա զրուցել է Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի հետ՝ փորձելով պարզել՝ ինչ իրավիճակ է փակված ճանապարհահատվածում և առհասարակ Սյունիքում:

Կարո Ավանեսյան - Այս պահին Սյունիքում, կոնկրետ Կարմրաքարից մոտ 3 կմ հեռավորության վրա՝ Չայզամի կոչվող տարածքում, ընթանում են եռակողմ բանակցություններ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի սահմանապահ զորքերի միջև: Եվ սպասում ենք դրական պատասխանի, որ այսօր ճանապարհը պետք է բացվի:

Սյունիքում իրավիճակը նորմալ է, բնակչության շրջանում խուճապ չկա: Իրենց միջանձնային հարաբերությունները ուզում են բարդել հայկական կողմի վրա, բայց մեր կողմից հստակ պարզել ենք, որ նման բան չկա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում