ԳԳոհար Սարգսյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում ՍԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ՝ կապված դիմակ չկրելու հետ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում ՍԱՏՄ-ն  արձանագրել է խախտումներ՝ կապված դիմակ չկրելու հետ

Կորոնավարակի դեմ պայքարի համար սահմանված նորմերի պահպանումն այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում:

 

Վարչական շրջանում ստուգայցեր է կատարել երեք խումբ, որոնցից երկուսը խոշոր խանութներում արձանագրել են անձնակազմի և հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքեր, իսկ մեկում՝ նաև լրացված չեն եղել ջերմաչափման գրանցամատյանները:

 

Կազմվել են արձանագրություններ: Կարգազանց տնտեսվարողները կենթարկվեն «Նախազգուշացում» վարչական պատասխանատվության, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով:

 

Ստուգայցերը շարունակվելու են:

 

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում