ԳԳոհար Սարգսյան

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով շարունակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Տեսչական մարմինների մասնագետների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում մշտադիտարկվել է 45 տրանսպորտային միջոց: Վերահսկողության արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ 7 արձանագրություն։

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մշտադիտարկվել է շուրջ 30 տրանսպորտային միջոց, որից 10 ավտոբուս երթևեկել է գերբեռնված, միկրոավտոբուսներում եղել են առանց դիմակի ուղևորներ, որոշ դեպքերում էլ ախտահանիչ նյութերի տարաները դատարկ են եղել։ Արդյունքում՝ կանգնած ուղևորներն իջեցվել են, վարորդներից մեկի նկատմամբ ոստիկանության կողմից տեղում կազմվել է արձանագրություն և նշանակվել տուգանք։

Մշտադիտարկումներին և վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Հավելենք, որ տեսչական մարմինների և ոստիկանության կողմից վերահսկողական գործառույթները կրում են ամենօրյա և շարունակական բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում