ԳԳոհար Սարգսյան

Օգոստոսի 27-30-ը հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Օգոստոսի 27-30-ը հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ազգաբնակչությանը կոչ է անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում