ԱԱրևիկ Աբելյան

Զովունիում պատանի է ինքնասպանություն գործել. հարուցվել է քրգործ

Զովունիում պատանի է ինքնասպանություն գործել. հարուցվել է քրգործ

2021 թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 12:15-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ տան տանիքում՝ ձգումներ կատարելու համար նախատեսված մետաղյա ձողից, սպորտային համազգեստի գոտիով կախվելու միջոցով, ինքնասպանություն է գործել 2007 թ. ծնված անչափահաս պատանին, որի դին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տանիքում՝ գետնին պառկած վիճակում:

Դիակի արտաքին զննությամբ պարանոցի հատվածում հայտնաբերվել է ճմլման ակոս, իսկ գրպանից՝ ձեռագիր գրված նամակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում