Կառավարության թիրախում է մինչև 2026 թ. ապահովել տարեկան նվազագույնը 7 տոկոս ՀՆԱ աճ

ԱԱրման Գալոյան

Մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ ՀՆԱ տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս ապահովելը՝ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարության թիրախում են նաև ոչ պետական ոլորտի աշխատավարձի ֆոնդը ՀՆԱ-ի 25 տոկոսին հասցնելը, գործազրկության մակարդակը 10 տոկոսից ցածր մակարդակի բերելը: 

Խոսելով արտադրողականության մասին՝ նա նշեց, որ ՀՀ-ում արտադրողանակությունը կազմում է 6,8 դոլար՝ մեկ ժամվա ընթացքում, ինչը ՀՆԱ-ի համար շատ վատ ցուցանիշ է, և որպես օրինակ ներկայացրեց՝ ՌԴ–ում այդ ցուցանիշը 11,7 դոլար է, իսկ ԵՄ երկրներում միջինացվածը՝ 42,7 դոլար։

«Կառավարությունը խնդիր է դրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը ունենալ շուրջ 35 հազար աշխատատեղ, ինչը նշանակում է՝ 16 հազար նոր աշխատատեղ պետք է ստեղծի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում