ԲՈԿ-ը պայքարելու է գրագողությունների դեմ

ԳԳևորգ Թոսունյան

Աշխարհին գիտությամբ ճիշտ ներկայանալու, գիտական աշխատանքներում գրագողությունները բացառելու համար ԲՈԿ-ն իր ծրագիրն ունի: Բարձրագույն որակավորման կոմիտեն ցանկանում է ոլորտում բարեփոխումներ սկսել: Հայաստանում առաջիկա տարիներին ներդրվելու է կարգ, ըստ որի նրանք, ովքեր ատենախոսություններում գրագողություններ են կատարել, կզրկվեն գիտական աստիճանից:

Կարեն Քեռյան (ԲՈԿ նախագահ) - Եթե նրանք պլագիատով դոկտորական ունենան, նրանց պաշտպանությունից 5, թեկուզ 10 տարի անց, եթե բացահայտվի, հնարավոր կլինի աստիճանից զրկել:

Գիտական կոչումների կարգում բացեր կան, շատ դրույթներ 2 ձևով է հնարավոր մեկնաբանել: Փորձում են կարգը փոխել:

Կարեն Քեռյան - Աստիճանաշնորհման կարգում բավականին փոփոխություններ անելու կարիք կա, դրա վրա աշխատանքներն արվում են: Մի փոքր ավելի ուշ դրան կհասնենք:

Մինչ այդ փորձում են փոփոխել գիտական ամսագրերի պահանջները, որ դրանք դասվեն միջազգային ճանաչում ունեցողների շարքին:

Կարեն Քեռյան - Խմբագրակազմի վրա հստակ պահանջներ դրվեն, ամփոփագրերի վրա, որ հստակ օտար լեզվով լինեն ու պարբերությամբ առնվազն 150 բառ պարունակեն: Այս պահին էլ այդ պահանջը կա, բայց ամփոփագրերը կարող են լինել մեկ տող ու ոչինչ չասեն տվյալ հոդվածի մասին:

Տարբեր ոլորտների հոդվածների չափանիշները տարբերակված չեն, սակայն դա էլ գուցե փոխեն: Դրանք պետք է լինեն իրագործելի, սակայն ոչ շատ հեշտ:

Կարեն Քեռյան - Մերժումների տոկոսը շատ կարևոր ցուցանիշ է, որը ոչ մի կերպ մեր մոտ հաշվի չի առնվում: Պատկերացրեք կամայական հոդված, որը տրվում է ամսագրին և տպագրվում է: Բնականաբար, դա լավ հետևանքներ չի կարող ունենալ: 

ԲՈԿ-ում բարեփոխումների ծրագրի քննարկումները սկսվել են, խոստանում են հերթով դրանք իրականացնել:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում