ԳԳոհար Սարգսյան

ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինների մասնագետները Նոր Նորքում արձանագրել են մի շարք խախտումներ

ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինների մասնագետները Նոր Նորքում արձանագրել են մի շարք խախտումներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանսպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով օգոստոսի 23-ին վաղ առավոտից շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։

Մշտադիտարկվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող մոտ 90 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում տեսչական մարմնինների մասնագետները  մի շարք խախտումներ են արձանագրել։

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն, որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։ Վերահսկողության հետ միաժամանակ՝ տեսչական մարմինների մասնագետները նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ են իրականացրել։

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում