ԲԴԽ-ում դատավոր Գագիկ Խանդանյանի գործի քննությունը կրկին հետաձգվեց

ԱԱրման Գալոյան

ԲԴԽ-ում այսօր՝ օգոստոսի 23-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը հետաձգվել է:

Նախորդ նիստը չէր կայացել, քանի որ դատավորը գտնվում էր արձակուրդում և միջնորդել էր հետաձգել այն, իսկ այսօր նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, որին միացավ նաև դատավոր Գագիկ Խանդանյանը. նա ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:

ԲԴԽ-ն որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 6-ին՝ ժամը՝ 15:00-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում