ԳԳոհար Սարգսյան

Մեծամորի հնավայրում պեղումները վերսկսվել են

Մեծամորի հնավայրում պեղումները վերսկսվել են

Մեծամորի հնավայրի տարածքում hայ-լեհական 20 հոգանոց միջազգային արշավախումբը վերսկսել է պեղումները։

 
Հնագետներն այս տարի կաշխատեն քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում։ Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ լեհ գործընկերների հետ Հայաստան են եկել նաև լեհ երկրաբաններ, որոնք հատուկ սարքերով ուսումնասիրություններ կիրականացնեն հուշարձանի տարածքում՝ պարզելու, թե որտեղ են ավելի շատ քարային կուտակումները։
 
Երկրաբանական հետազոտության անհրաժաեշտություն, ըստ Ա․ Փիլիպոսյանի, վաղուց կար։

 

«Շատ կարևոր աշխատանք կանեն մեր գործընկերները և նրանց ուսումնասիրության արդյունքում հաջորդ տարի կաշխատենք տեղորոշված տարածքներում»,- ասել է Ա․ Փիլիպոսյանը։
 
Մեծամորի հնավայրի տարածքում հնագետները կաշխատեն մինչև սեպտեմբերի 16-ը։
 
Նրանք խոստանում են հետաքրքիր բացահայտումներ անել։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում