ՎՎարդան Հովսեփյան

Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները հանգստյան օրերին ևս շարունակում են մշտադիտարկել Երևանի հանրային տրանսպորտը

Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները հանգստյան օրերին ևս շարունակում են մշտադիտարկել Երևանի հանրային տրանսպորտը

Oգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական մշտադիտարկումները:

Տեսչական մարմիններն ու պարեկային ծառայողները մշտադիտարկել են Երևանի էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների հասարակական տրանսպորտը: Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 90 տրանսպորտային միջոց: Կանգառներում ու շրջիկ կարգախմբերով արված վերահսկողության արդյունքում  հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 3 վարչական արձանագրություն: 

Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները առաջիկա օրերին ևս կշարունակեն մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում