«Բուհ-մասնավոր հատված» ծրագիրը շարունակվում է

ՎՎահե Դավթյան

Հաջողությունը սկսում է վերջում, երբ պատրաստի մասնագետները միանգամից անցնում են աշխատանքի: Մինչև այդ՝ ուսուցում զրոյից՝ սկսնակների և միջին մակարդակի ուսանողների համար: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռ անցած տարվանից մեկնարկել էր բուհ-մասնավոր հատված ծրագիրը, տեխնոլոգիական դասընթացներ՝ 19 ուղղությամբ:

Անահիտ Խաչատուրյան (ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետի տեղակալ) - Ունեցել ենք շուրջ 5000 շրջանավարտ, որից 30 տոկոսն անցել են տեխնոլոգիական աշխատանքի:

Համավարակի հետևանքով շատերը կտրուկ անցում են կատարում թվայնացման աշխարհ, արդյունքում շատ աշխատողներ, համապատասխան գիտելիքներ չունենալու և գործիքներին չտիրապետելու հետևանքով, մնում են առանց աշխատանքի: Ծրագիրը միտված է նոր մասնագիտություն փնտրողներին տեղափոխելու տեխնոաշխարհ: Ծրագրավորման դասընթացներն իրականացնում են ոլորտի առաջատար ընկերությունները: Յուրաքանչյուր փուլի տևողությունը 3-4 ամիս է:

Վերլուծելով նախորդ տարվանից իրականացվող ծրագրի արդյունքները՝ գերատեսչությունը այս տարի ևս շարունակում է բուհ-մասնավոր հատված ծրագիրը: Ոչ միայն ծրագրավորում, զուգահեռ՝ կիբեռանվտանգությունից մինչև տվյալագիտություն:

Անահիտ Խաչատուրյան - Նախարարությունը շատ է կարևորում մարզերի ներգրավվածությունը դասընթացներում և ընդհանուր ապակենտրոնացումը այս ոլորտում: Մարզերից ունենք բավականին մեծ ներհոսք:

Դասընթացի տարբեր ուղղություններում 50-70 տոկոս մասնակցություն ունեն մարզերը: Խնդիրը միայն դասընթացը չէ, աջակցում են նաև պրակտիկայի կազմակերպմանը տարբեր կազմակերպություններում: Հետո՝ ինչպես անցնել աշխատանքի:

Անահիտ Խաչատուրյան - Ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, Երևանում 18 տարեկանից բարձր, մարզերում և Արցախում 16 տարեկանը լրացած անձինք:

Ծրագիրն իրականացվում է համաֆինանսավորմամբ՝ Երևանում՝ 30-70, մարզերում և Արցախում 40-80 տոկոս: Մասնակցելու համար պարտադիր պայման է մաթեմատիկայի և անգլերենի իմացությունը: Անցնում են ծրագրավորման հիմքունքներ երեք ուղղություններով, հետո հեռավար ուսուցում՝ միջին մասնագիտական ուղղվածության: Ուսուցումը կազմակերպող ընկերություններին գոհացնում են վեջնարդյունքները:

Ռուզաննա Հովհաննիսյան (ծրագրերի ղեկավար) - Եթե փորձեմ աշխատանքի անցած բոլոր մարդկանց գումարել և տոկոսով ասել, մոտավորապես 60 տոկոսն անցել է աշխատանքի, և կարևորն այն է, որ սկսնակ մակարդակն ավարտած մարդիկ էլ են անցել աշխատանքի:

Ծրագրի շրջանակում Արցախի պատերազմի մասնակիցները կարող են դիմել, անցնել ընդունելության կարգը:

Դասընթացները նրանց համար անվճար է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում