«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման արդյունքները

ԱԱրսեն Մկրտչյան

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառումը շարունակվում է։  Օգոստոսի 19-20-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  2178 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 10 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 279 բույս:

Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  200 գրամից ավելի մարիխուանա և ալֆա-pvp տեսակի թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է  4 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում