ՄՄերի Եգորյան

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1 տոկոս. Բաբկեն Թունյան

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1 տոկոս. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1% (2020 թվականի 2-րդ եռամսյակի համեմատ)։

«Հիշեցնեմ, որ առաջին եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ-ի 3.3% անկում։

 

Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ «կրթության», «պետական կառավարում և  պաշտպանություն, պարտադիր սոցապահովագրություն» և «մշակույթ զվարճություններ և հանգիստ» ոլորտների։
 

Ամենաբարձր աճը՝ 3 անգամ, գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում (աղյուսակում ներկայացված են առանձին ոլորտների ցուցանիշները)։

 

Երկրորդ եռամսյակի 13.1% տնտեսական աճին ամենից շատ նպաստել են անշարժ գույքի հետ կապված գործունեության, առողջապահության, կացության և հանրային սննդի կազմակերպման, մանրամեծածախ առևտրի և գյուղատնտեսության ոլորտների աճը (նպաստման չափի մասին խոսելիս՝ հաշվի եմ առել յուրաքանչյուր ոլորտի կշիռը)»,- գրել է պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում