ԳԳայանե Թամամյան

Ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ. քննարկում Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ

Ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ. քննարկում Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող` վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ:

 

Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված՝ մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեդոթները մշակելու և կիրառելու մարտավարությունը:

 

Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է, նաև անդրադարձել արտաքին և ներքին մարտահրավերներին` կապված համաշխարհային ցուցանիշների բարձրացման հետ, խոսել դեղորայքի և անհրաժեշտ այլ բժշկական պարագաների մատակարարման խնդիրների, վերապրոֆիլավորված կենտրոնների ծավալների ու կազմակերպչական աշխատանքների մասին:

 

Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` ուղեկցված նոր շտամների ծանր ընթացքի և հիվանդության երիտասարդացման բարդություններով, ուստի պետք է պատրաստ լինել և այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնել` սպասվող առաջիկա ալիքին հնարավորինս դիմակայելու նպատակով:

 

«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում` առաջնային օղակում, շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական և մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետևողական լինելու ուղղությամբ:

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր հերթին հստակ հանձնարարականներ ունի փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առնչությամբ, ինչը, թերևս, կօգնի զսպելու վարակի տարածումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

 

Ամփոփելով հանդիպումը` մասնագետներն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, ընդգծել դրա կարևորությունը: Թեև պատվաստումների տեմպը մեծացել է, բայց բժիշկների գնահատմամբ` այն դեռևս գոհացուցիչ չէ: Ուստի, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ էլ ավելի համակարգված ու արդյունավետ աշխատանք ծավալելու՝ կանխելով համավարակի ռիսկերի մեծացումը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում