ԳԳոհար Սարգսյան

Գեղեցիկ կահավորված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր՝ Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում

Գեղեցիկ կահավորված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր՝ Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում

Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն ապահովելու նպատակով 2021 թվականի հուլիսի 10-ից Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում գործում են գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

 

Հանրային լողափերն ապահովում են․

 

հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սևանա լճի ափին,
 
հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ,
 
անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ,
 
աղբահանության պատշաճ կազմակերպում:
 
Լողափերը հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
 

 

Հասցեներն են՝ N1 հանրային լողափ՝ Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա, N2 հանրային լողափ՝ Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա, N3 հանրային լողափ՝ Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա: 

 

N2 և N3 լողափերում բարեկարգման և կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում