ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են ուղևորափոխադրումների անվտանգ կազմակերպման քայլերը. Նարեկ Տերյանը և Գևորգ Սիմոնյանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան

Քննարկվել են ուղևորափոխադրումների անվտանգ կազմակերպման քայլերը. Նարեկ Տերյանը և Գևորգ Սիմոնյանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, տեղում ծանոթացել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման խնդիրներին՝ փոխանցում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Փոխնախարարները շրջել են օդանավակայանի սրահներում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով:

Գործընկերները քննարկել են առկա խնդիրները, մասնավորապես՝ սպասասրահում ժամանողներին դիմավորող անձանց տեղաշարժի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու հնարավոր լուծումները:

Նշվել է, որ ներկայումս արգելվում է դիմավորող անձանց մուտքը սպասասրահ, ինչը երբեմն դժգոհությունների առիթ է դառնում՝ խոչընդոտելով օդանավակայանի աշխատանքը։ Միաժամանակ, սպասասրահում գործում են մի շարք ծառայություններ (բանկոմատ, բանկ, սրճարան և այլն), որոնցից օգտվելու պայմանները ևս կարգավորման կաիրք ունեն։

Քննարկումների ընթացքում առաջարկվել է դիտարկել թեթև շարժական կառույցների միջոցով ՊՇՌ թեստերի իրականացման հատվածը ժամանակավորապես մեկուսացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կթույլատրվի դիմավորող անձանց մուտքը սպասասրահի չարգելված հատվածներ։

Այցի ընթացքում քննարկվել են համաճարակային իրավիճակի բարելավմանը և ուղևավորահոսքերի արդյունավետ կարգավորմանն ուղղված այլ հարցեր ու առաջարկներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում