Բացահայտվել են տելեգրամյան ալիքների միջոցով թմրանյութերի իրացման դեպքեր

ԳԳոհար Սարգսյան

Արսեն Հարությունյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ ՀԿԳ քննիչ) - Բջջային հեռախոսներից հայտնաբերվել են թմրամիջոցների իրացման ցուցակներ. նշված է՝ Երևան քաղաքում, Աշտարակում, Գյումրիում:

Սրանք արդեն լուսանկարներն են՝ նշումներով՝ որտեղ է տեղադրված, ինչպես:
Այս ամենը իրականացրել են Տելեգրամ հավելվածում բացված էջերով:

Տիգրան Ավագյան (ոստիկանության ՔՈԳՎ ավագ օպերլիազոր) - Շենգավիթում բնակվող 33-ամյա տղամարդն ու նրա եղբայրը Երևանի և մարզերի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցներ, լուսանկարում են և դրանք ուղարկում 33-ամյա տղամարդու կնոջը:

Թմրանյութ օգտագործողից են դարձել իրացնող: Որոշ ժամանակ այլ էջերի համար որպես տեղադրող են աշխատել, հետո արդեն ընտանիքի անդամներով սեփական էջը բացել: Պարզվել է նաև՝ հանցավոր կապի մեջ են Շենգավիթում բնակվող մեկ այլ անձի հետ, որը նույնպես տելեգրամյան էջ ունի:

Տիգրան Ավագյան - Հաջողվեց պարզել նաև, որ տվյալ էջի նամակագրությանը հետևում է նաև 33-ամյա տղամարդու կինը:

Հանցավոր խմբում ընդգրկված է եղել 7 անձ. բոլորին մեղադրանք է առաջադրվել:

Արսեն Հարությունյան - 7 անձից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, իգական սեռի ներկայացուցիչ է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա:

Անձնական և բնակարանային խուզարկությամբ հայտնաբերվել է 11 կգ թմրամիջոց:

Արսեն Հարությունյան - Մասնավորապես, 3,5 կգ-ից ավել մարիխուանա, և 7,5 կգ՝ կանեփ: Արդեն կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 4 անդամների վճարային քարտերին 1,5 տարվա ընթացքում փոխանցվել է 40 մլն դրամից ավելի գումար:

Քննչական կոմիտեից հորդորում են ծնողներին՝ ավելի ուշադիր լինել, թե երեխաները ինչ կայքեր ու էջեր են մուտք գործում և ինչ վճարումներ են անում: Նաև տեղեկացնում՝ թմրամիջոցների իրացման մեջ մարդկանց ներքաշելը ծանր հանցագործություն է: Թմրամիջոցների տեղադրմանը հիմնականում ընդգրկվում են 16-35 տարեկան անձինք:

Իսկ այս գործն արդեն մեղադրական եզրակացությամբ դատարանում է. պատիժը՝ 7-15 տարի: Միայն այս հանցավոր խմբի բացահայտմամբ դադարեցվել է տելեգրամյան 5 էջի գործունեություն:

Նմանատիպ այլ էջերի հետևում կանգնած անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում