ԳԳոհար Սարգսյան

Կապանից Քաջարան տանող ավտոճանապարհի երկու հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Կապանից Քաջարան տանող ավտոճանապարհի երկու հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Կապանից Քաջարան տանող երկու հատվածներում (կմ311+250-կմ313+000 և կմ316+350-կմ329+820) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։
 
Մոտ 15 կմ երկարությամբ վերոնշյալ ճանապարհահատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում։
 
Միջին նորոգման շրջանակներում նախատեսված է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում