ՎՎարդան Հովսեփյան

Արցախի ԱԽ քարտուղարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտում խմելու ջրի մատակարարման խնդիրների վերաբերյալ

Արցախի ԱԽ քարտուղարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտում խմելու ջրի մատակարարման խնդիրների վերաբերյալ

Օգոստոսի 18-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։

Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ 24-ժամյա ռեժիմով ամենօրյա աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ, որպեսզի բնակչության ջրային պահանջները բավարարվեն։

Քննարկման ընթացքում նշվել է, որ մայրաքաղաքում բնակչության քանակի ավելացմամբ պայմանավորված է նաև առաջացել ջրային խնդիրը, որի լուծման ճանապարհներից է ջրի խնայողաբար և նպատակային օգտագործումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում