19-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին վերակառուցվել է

ՆՆարե Ոսկանյան

Վայոց Ձորի Քարագլուխ համայնքի բնակիչներն արդեն եկեղեցի ունեն՝ 19-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին վերակառուցվել ու օրհնվել է: Նորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019-ին:

Տեր Հովաննես քահանա Մաթևոսյան (Զինված ուժերի գնդերեց) - Քարագլխեցիների համար դարձավ իրենց վերանորգված սրբավայր, որտեղ կարող են հաճախել ու իրենց աղոթքներն առ Աստված հղել, ինչպես պատմականորեն եղել է այս գյուղում:

Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքում պատասխանատու կառույցների հետ սերտ գործակցել են՝ պատմական շերտը չվնասելու համար: Ամբողջությամբ կառուցվել է եկեղեցու զանգակատունը: Ընդհանուր առմամբ 550 հազար դոլար է հատկացվել: Հովանավոորել են բարերաները՝ ծնունդով Քարագլուխ բնակավայրից:

Սամվել Սարգսյան (բարերար) - Հայրենիքից դուրս, բայց հայրենիքը չմոռացած, հայրենիքից դուրս աշխատելով, բայց հայրենքի մասին մտածող մարդիկ ամեն քայլ անելիս հետ են նայում ու չեն մոռանում իրենց ծննդավայրը և իրենց հնարավորության սահմաններում կարողանում են պիտանի լինել իրենց ծննդավայրին:

Արման Հովհաննիսյան (Քարագլուխ համայնքի դպրոցի տնօրեն) - Օծվեց որպես հայկական եկեղեցի, և այսօրվանից հույս ունենք, որ որպես գործող եկեղեցի՝ հարակից գյուղերի և քարագլխեցիների համար կդառնա հոգևոր կենտրոն:

Նույն օրը հիշատակի աղոթոքով եկեղեցու հարևանությամբ բացվել է Ցեղասպանության նահատակների, Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:

Արարատ Գրիգորյան (ՀՀ Վայոց ձորի մարզպետ) - Այսօր մենք վերականգնում ենք ժամանակների կամքը: Բացվում է հուշակոթող, որն իրար է կապում հայոց պատմության գոյատևման կարևորագույն օղակները՝ մեզ փոխանցելով նրանց հերոսություններն ու պատմությունները:

Բարերարներից Արտակ Խաչատրյանին Եղեգիս համայնքի ավագանու որոշմամբ շնորհվել է «Պատվավոր քաղաքացու» կոչում:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում