Տուժածների տարհանում, հրդեհի մարում. Մասիսում տակտիկական վարժանք է անցկացվել

ՄՄերի Եգորյան

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Մասնակցել են ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները և շտապօգնության մեկ բրիգադ: Սցենարի համաձան` հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կիսափլուզված շենքերից մեկում:

Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարհանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված հրդեհը:

Նախնական գնահատականով՝ վարժանքի մասնակիցները գերազանց են իրականացրել իրենց առջև դրված խնդիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում