ԱԱրսեն Մկրտչյան

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ ներկայացուցիչներին։

 

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է հետպատերազմական շրջանում արցախահայության աջակցության միջոցառումները, քննարկել սոցիալական բնակարաշինության ու արցախահայության բնակապահովությանն առնչվող մի շարք հարցեր:
 
«Այս պահին գործուն քայլեր են իրականացվում Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիների կեցության ապահովմանն առնչվող հարցերի լիարժեք կարգավորման ուղղությամբ։ Մեզ համար առաջնահերթ է նաև վերջիններիս կայուն զբաղվածության ապահովումը, որը թույլ կտա կարճաժամկետ ֆինանսական աջակցությունից զատ ապահովել նրանց համար երկարաժամկետ զբաղվածություն»,- ասել է նախարարը։
 

Համակարծիք լինելով նախարարի դիտարկմանը՝ Վազգեն Յակուբյանը ևս նշել է, որ իրենց կողմից արցախցիներին հատկացված ուղիղ ֆինանսական աջակցությունից բացի տրամադրվել է այլ աջակցություն ևս:

Թե՛ պատերազմի օրերին, թե՛ հետպատերազմական ժամանակահատվածում շուրջ 100,000 մարդու հումանիտար օգնություն ենք ցուցաբերել՝ սննդի, հագուստի և այլնի տեսքով։ Իրականացված ծրագրերի կողքին կարևորում ենք շարունակական օգնության փոխարեն երկարաժամկետ եկամուտ ապահովող միջոցառումների իրականացումը»,- նշել է Վազգեն Յակուբյանը։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել անհրաժեշտ ռեսուրսներ և ջանքեր՝ հօգուտ Հայաստանի և Արցախի քաղաքացիների բարեկեցության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում