Նոր սերնդի ասելիքը

ԳԳևորգ Թոսունյան

«Նոր սերնդի ասելիքը» խորագիրը կրող ցուցահանդեսն արդեն բաց է այցելուների համար: «Տանիկ» արվեստանոցի նկարչության և կավագործության խմբակի մոտ 50 սան ներկայացրել են իրենց աշխատանքները:

Հայկանուշ Համբարձումյան («Տանիկ» արվեստանոցի ղեկավար) - Մենք միշտ թույլ ենք տալիս, որ երեխան ինքը ստեղծագործի, այսինքն՝ նրա ստեղծագործական միտքը երբեք չենք ճնշում, չենք պարտադրում հատուկ թեմատիկա, ինչ-որ ոճի մեջ աշխատում ենք, բայց թույլ ենք տալիս, որ իրենք ստեղծագործական միտք, թռիչք ունենան:

Արվեստանոցը գործում է 2018 թվականից: Կենտրոնի նպատակն է ծանոթացնել երեխաներին արվեստի տարբեր ուղղություններին, սովորեցնել ինքնուրույն ստեղծագործել: 12-ամյա Նարեն նկարելիս սիրում է վառ գույներ օգտագործել: Ասում է՝ այդպես կյանքն ավելի գունավոր է դառնում:

Նարե Մարտիկյան («Տանիկ» արվեստանոցի սան) - Այս նկարում ես ցույց եմ տալիս խաղաղությունը, պատկերվում է խաղաղությունը: Այս նկարը բաժանել եմ 3 մասի: Աշխատանքը կատարել եմ մոտ 5-6 պարապմունքի ընթացքում:

Կավագործության խմբակում երեխաները, կավից բացի, հաճախ օգտագործում են նաև փայտի և քարի համակցությունը:

Նարե Հարոյան («Տանիկ» արվեստանոցի սան) - Ես ավելի շատ սիրում եմ քանդակել հեքիաթի հերոսներ՝ «Գտնված երազի» աղջկան եմ մի անգամ քանդակել, «7 թզուկների» միջի թզուկին և բու:

Արվեստանոցի սաները ցանկանում են ավելի մեծ տարածքում ավելի շատ գործեր ցուցադրելու հնարավորություն ունենանալ, քանի որ մեծանում են, ավելի շատ ու ավելի լավ ստեղծագործում:

Սյուզի Հովսեփյան («Տանիկ» արվեստանոցի սան) - Նկարի մեջ փորձել եմ ներկայացնել մարդու ներաշխարհը, թե ինչքան գունավոր կարող է լինել, ու հիմնականում՝ ինչքան մութ ու խորն է: Գույները չգիտեմ, պատահական է ստացվել, ինչ զգացել եմ, էդ էլ դրել եմ գույների մեջ:

«Նարեկացի» արվեստի միությունում բացված ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև օգոստոսի 20-ը:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում