ԱԱրևիկ Աբելյան

Վայոց ձորի մարզում շարունակվում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը

Վայոց ձորի մարզում շարունակվում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը

Ամսական 265 երեխայի տրամադրվում են խնամքի ցերեկային ծառայություններ՝ Վայոց ձորի մարզում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։

 

Վայոց ձորի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում ծառայություններից ամսական օգտվում է 265 շահառու․ ծառայությունների մատուցման համար նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է շուրջ 19 մլն 800 հազար դրամ։
 

Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

 

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:

Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն։

 

Վայոց ձորում ծառայությունները մատուցվում են «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում