ԳԳոհար Սարգսյան

Գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Արմեն Չարչյանին

Գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Արմեն Չարչյանին

Գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին՝ 1lurer.am-ին հայտնեցին դատախազությունից։

Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը դատարանի նախագահի կողմից օգոստոսի 10-ին մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանին։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը՝ որպես խափանման միջոց ընտրելով գրավը և ստորագրություն երկրից չհեռանալու մասին:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում