ԳԳոհար Սարգսյան

Երևան-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Երևան-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի կմ37+417 - կմ42+988 հատվածում (Մեծամոր բնակավայրից մինչև Արմավիր քաղաք) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի մարզպետը: 

5.57 կմ երկարությամբ ճանապարհահատվածում միջին նորոգման շրջանակներում նախատեսված է՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, տերմոպլաստով գծանշում։

Ճանապարհի նշված հատվածում արդեն իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում