ԼԼիլիթ Գասպարյան

Երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

2021 թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչը, իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհով դեպի Երևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում թույլ տալով ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող գովազդային վահանակին, այնուհետև՝ ծառին և կանգ առել:

Ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող հինգ ուղևորներից երկուսը մահացել են, իսկ վարորդը և մյուս երեք ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հինգ ուղևորները ճանաչվել են տուժող:



Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարորդի հագին պատահարի ժամանակ եղած  հագուստները, վերջինիցս վերցվել է արյան նմուշ, նշանակվել են դիակի դատաբժշկական,  դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում