Գեղամասարն ու ևս 12 համայնք գյուղտեխնիկա է ստացել

ԳԳևորգ Թոսունյան

Ո՛չ ծնունդ, ո՛չ կնունք: Գեղամասարցիներին այս օրերին կարող ես հանդիպել միայն դաշտերում: Բերքահավաք է: Եթե նախկինում գյուղտեխնիկայի խնդիր ունեին և հարևան համայնքների ու մասնավորի օգնությանն էին դիմում, համայնքի խոշորացումից հետո այդ խնդիրն էլ լուծվեց: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով Գեղամասարն ու ևս 12 համայնք 540 միլիոն դրամի գյուղտեխնիկա է ստացել:

Հայկ Դավեյան (Գեղամասարի համայնքապետարանի աշխատակից) - Տարածքային զարգացման հիմնադրամի հետ իրականացնում ենք ծրագրեր: Առաջին ծրագրով Գեղամասար համայնքը ձեռք է բերել 4 տեխնիկա:

Հակոբ Ավետյան (Գեղամասարի խոշորացված համայնքի ղեկավար) - 18 գյուղով մեկ արդեն հասցրել ենք բոլոր ճանապարհները մեծ մասամբ հարթեցնենք: Ցորենի հունձը ժողովրդի ավելի հեշտացել է:

Ծրագիրն իրականացնում են Կառավարությունն ու Համաշխարհային բանկը: Համայնքների ներդրումը ծրագրում կազմում է 5-10-ը տոկոս: Իրենք էլ ընտրում են, թե ինչ տեխնիկա են ուզում ձեռք բերել:

Արթուր Սողոմոնյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն) - Օրինակ՝ հացահատիկը հնձելու ծառայությունները ձեռք էին բերում համայնքից դուրս եղած տեխնիկան ձեռք բերելու ճանապարհով, որը դժվարություններ էր առաջացնում:

Ծրագիրը խթանում է նաև մշակվող հողատարածքների ավելացմանը: 

Արթուր Սողոմոնյան - Օրինակ՝ Ախթալա համայնքում մշակվող հողատարածքները աճել են 400 հեկտարով:

Համայնքներում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի 2-րդ բաղադրիչով ընդհանուր ներդրումը կազմում է ավելի քանի 4 մլրդ դրամ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ձեռք բերել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ կոմունալ սպասարկման տեխնիկա և սարքավորումներ։

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում