Հայկական զարդանախշերով ձեռագործ պայուսակներ

ԱԱրևիկ Աբելյան

Յուրօրինակ, վառ գույներով ու հայկական զարդանախշերով պայուսակներ․ սեփական բիզնեսով զբաղվելու ցանկությունը դեռևս տասնութ տարի առաջ Լիանային ստիպեց զբաղվել ձեռագործ  պայուսակների արտադրությամբ

Լիանա Խաչատրյան (Agape Bags ընկերության հիմնադիր) - բոլոր իմ հաճախորդները շատ սիրում են իրենց պայուսակները, որովհետև ինչ անում եմ՝ սիրով եմ անում, ու էդ «Ագապե»-ն էլ, որ կա, հենց սեր է նշանակում։

Գունային համադրությունը, պատկերների և դետալների ընտրությունը Լիանայինն են, թեև հաճախորդների առաջարկությունները ևս հաշվի է առնում։ Երկու դեպքում էլ նախապատվությունը տալիս է հայկական մոտիվներով պայուսակների պատրաստմանը։

Լիանա Խաչատրյան - Հայկական զարդանախշերն ու թռչնատառերն են: Հիմա դա է ակտուալ: Դա են շատ սիրում ու շատ դուրս են տանում։

Կարուձևի նրբություններն ինքնուրույն է սովորել։ Բիզնես կարողություններ ձեռք բերելու համար մասնակցել է  Հայկական բարեգործական ընդհանուր միության դասընթացներին։

Լիանա Խաչատրյան - Այնտեղ մեզ բավականին լավ գիտելիքներ տվեցին՝ հաշվապահություն վարել, ճիշտ հաշվարկել ինքնարժեքը, հասույթը, շահույթը:

Իրացումն իրականացնում է սոցիալական հարթակների միջոցով։ Առաքումը կատարում է անձամբ՝ աշխատանքի գնահատականը հաճախորդներից անմիջապես ստանալու համար։

Լիանա Խաչատրյան - Ինձ համար կարևոր է նաև, որ ես կարողանում եմ նպաստել իմ երկրում բիզնեսի զարգացմանը ու ամեն ջանք գործադրում եմ, որպեսզի էս բիզնեսը դուրս գա միջազգային շուկա։

Սկզբունքային է համարում որակյալ արտադրանքի թողարկումը՝ միջազգային շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ վստահությունը չկորցնելու համար։ Հայ կանանց ձեռագործ աշխատանքներն աշխարհում տարածելը Լիանայի վաղեմի երազանքն է։

Լիանա Խաչատրյան - Մի մեծ երազանք ունեմ, որ գյուղերի կանանց ներգրավեմ այս ծրագրում: Կտրամադրեմ կտորներ, որի վրա ասեղնագործություններ են անելու իրենց պատկերացումով, ես չեմ թելադրելու:

Ասեղնագործ պայուսակներից յուրաքանչյուրը կարտադրվի մեկ օրինակով և կվաճառվի արտասահմանում։

Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում