ԱԱրևիկ Աբելյան

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 54 մարզիկ

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 54 մարզիկ

Սեպտեմբերի 4-11-ը Կազանում տեղի են ունենալու ԱՊՀ երկրների առաջին խաղերը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունւից: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը:

Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի 54 մարզիկ՝

Բադմինթոն - Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան, Լուսինե Սմբատյան, Անի Սահակյան.

Բասկետբոլ (3x3) - Տղաներ՝ Դավիթ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Նարեկ Սարգսյան.

Տիգրան Մկրտումյան: Աղջիկներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Տիտանյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան.

Բռնցքամարտ - Էրիկ Առստամյան, Դավիթ Սաֆարյան, Ղազար Չափանյան, Հարություն Խաչատրյան, Հայկ Թադևոսյան, Արշակ Բաբլումյան, Երանոս Օհանյան, Աղվան Ալեքսանյան, Դավիթ Սիմոնյան, Արմեն Պողոսյան.

Կարատե - Գեղամ Նիկողոսյան, Դավիդ Դավթյան, Ռուդիկ Շուխյան, Հայկ Քառյան, Դավիթ Մակյան, Արտաշես Հարությունյան.

Հրաձգություն - Հայկ Բաբայան, Ալլա Պողոսյան, Տիգրան Սուղյան, Նարե Գաբրիելյան.

Գեղարվեստական մարմնամարզություն - Միլենա Ասրյան, Անժելիկա Կարախանյան, Կարինա Մխիթարյան, Անգելինա Սայադյան.

Սամբո - Դավիթ Հովսեփյան, Արամ Աղաջանյան, Լեոնիդ Մելիքյան, Արշավիր Բաղրամյան, Արման Եսայան, Նորիկ Խուրշուդյան.

Սեղանի թենիս - Էլեն Բախչաջյան, Մարինա Գալստյան, Ռիմա Խլղաթյան, Ավետ Վասիլյան, Նարեկ Ստեփանյան, Մուշեղ Նազարյան.

Սպորտային պարեր - Ժորժ Հովհաննիսյան (բրեյք դանս).

Մուայթայ - Լուսի Տեր-Դավթյան, Նարեկ Խաչիկյան, Վլադիսլավ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, Ալեն Իսրայելյան:

Նախատեսվում է, որ հայ մարզիկների ելույթներին մրցավայրից կհետևեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԱՊՀ երկրների խաղերը Կազանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականի հոկտեմբերին. այն նախատեսված էր անցկացնել 2020 թվականի օգոստոսին, բայց հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նշվում է նաև, որ ԱՊՀ խաղերի տարբերանշանը մասնակից երկրների դրոշներով թռչունն է, որի փետուրներն ու բացած թևերը խորհրդանշում են ԱՊՀ երկրների հյուրընկալությունը և մշակութային բազմազանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում