ԱԱրևիկ Աբելյան

Պայթյուն Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում․ կան տուժածներ

Պայթյուն Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում․ կան տուժածներ

Օգոստոսի 16-ին՝ ժամը 13։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ս․ Մ․-ն (ծնված 1953 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ս․-ն (ծնված 1985 թ․), Ս․ Ս․-ն (ծնված 1982 թ․) և Գ․ Ս․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում