ԳԳևորգ Թոսունյան

«Քայլ դեպի տուն» ծրագրին այս տարի մասնակցել են 360 սփյուռքահայ երիտասարդներ

«Քայլ դեպի տուն» ծրագրին այս տարի մասնակցել են 360 սփյուռքահայ երիտասարդներ

Ավարտվեց սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

 
Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցել են շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:

 

Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար:
 
 
Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգեցին, պարեցին, կիսվեցին իրենց տպավորություններով և վառեցին ավանդական դարձած շուրջպարի խարույկը: Ծրագրի փակմանը մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
 

 

Հիշեցնենք՝ «Քայլ դեպի տուն»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրն է, որի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում