ՄՄարի Կոստանյան

Փրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը

Փրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը

Օգոստոսի 14-ին՝ ժամը 13:58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ:

Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։

Փրկարարները ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու:

Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում