ԱԱրման Գալոյան

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 13-ին, 15-18-ն առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում