ԳԳոհար Սարգսյան

Նման ամպից տեղում են ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ. Սուրենյանն ուշագրավ լուսանկար է հրապարակել

Նման ամպից տեղում են ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ. Սուրենյանն ուշագրավ լուսանկար է հրապարակել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ լուսանկար է հրապարակել և կից գրառում արել.

«Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3 կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18 կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15 կմ, գագաթին օդի ջերմաստիճանը՝ -60...-70 աստիճան:

Նման ամպից տեղում են ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ, որ ուղեկցվում են ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus:

Լուսանկարը՝ Աշոտ Ղազարյանի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում