ՃՈ ուժեղացված ծառայություն Արարատի մարզում. հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ

ՎՎարդուհի Բալյան

Օգոստոսի 10-ին և 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաև ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել  31 մեքենա։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարած 6, վարորդական իրավունքի վկայական չունեցող 8 վարորդ, այդ թվում՝ 4-ը անչափահաս, որոնց տրանսպորտային միջոց վստահած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 29, թաղանթապատված դիմապակիով 9, առանց համարանիշների 2, համարանիշները ոչ սահմանված տեղում փակցված 2, հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։ Երկօրյա ուժեղացված ծառայության արդյունքում կազմվել է շուրջ 100 արձանագրություն։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում