Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄերի Ներսիսյան

Լեհաստանի Սեյմն ընդունել է ԶԼՄ-ների մասին աղմկահարույց օրինագիծը

Լեհաստանի Սեյմն ընդունել է ԶԼՄ-ների մասին աղմկահարույց օրինագիծը

Օգոստոսի 11-ին Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, ընդունել է ԶԼՄ-ների կապիտալի սահմանափակման մասին օրինագիծը, որը դարձել էր ճգնաժամի պատճառ: Որոշման ընդունմանը կողմ են քվեարկել 228 օրենսդիր, դեմ՝ 216, ձեռնպահ՝ 10:  Հաջորդիվ նախաձեռնությունը քննարկվելու է Սենատում:

Օրինագծով նախատեսվում  է ընդլայնել այն ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները, որոնց ոչ եվրոպական կապիտալի մասնաբաժինը գերազանցում է 49%-ը: Կարգելվի կամ տեղական վերահսկողության տակ կանցնի այն հեռուստաալիքների գործունեությունը, որոնց ղեկավարները ԵՄ անդամ երկրի քաղաքացի չեն: Այդ հեռուստաալիքների շարքում է նաև TVN-ը, որը պատկանում է ամերիկյան Discovery կորպորացիային և հաճախ է քննադատում իշխանությունների որոշումները:

Վաշինգտոնից հայտնել են, որ նախաձեռնությունը կարող է անբարենպաստ լինել երկրի բիզնես միջավայրի համար: Պետքարտուղարությունը պատրաստվում է նախագծի դրույթների մասին քննարկում ունենալ Լեհաստանի իշխանությունների հետ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում