ՄՄերի Եգորյան

ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի  պաշտպանության նախարարները: Կողմերը քննարկել են ռազմավարական կայունության վերաբերյալ ամերիկա-ռուսական խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել կողմերի միջև թափանցիկության ապահովման և ռիսկերի նվազեցման հետ կապված խնդիրների:

Հուլիսի 28-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկած բանակցությունները միտված էին հիմք դնել սպառազինությունների վերահսկման ապագա համակարգի ստեղծմանը և նվազեցնել միջուկային պատերազմի վտանգը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում