ՄՄարի Կոստանյան

Վրաստանի հիվանդանոցներում առկա է մահճակալների պակաս

Վրաստանի հիվանդանոցներում առկա է մահճակալների պակաս

Վրաստանի հիվանդանոցներում առկա է մահճակալների պակաս՝ հայտարարել է  Վրաստանի առողջապահության նախարարը:

Էկատերինե Տիկարաձեն նշել է նաև, որ երկրում բուժաշխատողների պակասի խնդիր կա. բժիշկները չեն կարողանա ծառայել հիվանդներին, քանի որ այդքան ռեսուրս չկա: Նախարարը հանրությանը կոչ է արել առավել կառավարելի դարձնել վիրուսը` կրել դիմակներ, պատվաստվել ու այդկերպ օգնել առողջապահության համակարգին:

Վրաստանում վերջին 10 օրում գրանցվել է 362 մահվան դեպք, 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5697 նոր դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում